-
07.10.2020|
22:29
Քիմիայի բնագավառում 2020-ի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Էմանուել Շարպանտիեն (Մաքս Պլանկի ընկերության Ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտ) և Ջենիֆեր Դուդնան (Բերքլիի Կալիֆոռնիական համալսարան)՝ «համագենի խմբագրման մեթոդի զարգացման համար»:
-
07.10.2020|
22:28
Թուրքական լիրան շարունակում է 10-օրյա անկումը: Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի ազգային արժույթն անկման նոր ռեկորդ է գրանցել:
-
07.10.2020|
22:26
Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել, որով արձանագրել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան: Խորհրդարանը կոչ է արել կառավարությանը` ԵԱՀԿ շրջանակներում գործնական քայլեր ձեռնարկել այդ փաստով հետաքննություն սկսելու նպատակով։
-
07.10.2020|
22:25
«Նորից թիրախավորվում է Շուշին։ Հասկացեք ձեր փախչող զորքի խայտառակության համար խաղաղ բնակիչները մեղավոր չեն»։
-
07.10.2020|
22:18
Եվրոպական խորհրդի անդամ Չարլի Վեյմերսը Եվրախորհրդարանում լիագումար նիստում կոչ է արել դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Արցախում Թուրքիայի աջակցությամբ պատերազմ հրարելու համար
-
07.10.2020|
22:14
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հետ կապված մեծ ռիսկերի մասին՝ նշելով, որ Թբիլիսին շահագրգռված է իրավիճակի խաղաղ կարգավորմամբ, գրում է sputnik-georgia.ru-ն։
-
07.10.2020|
22:12
Ադրբեջանի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Իրանի տարածքում արկերի պատահական հարվածի համար՝ չորեքշաբթի հայտարարել է Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզային:
-
07.10.2020|
22:09
Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. հանդիպում նախատեսված չէ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:
-
07.10.2020|
22:07
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին կմեկնի Մոսկվա՝ ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
07.10.2020|
22:07
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ժնև: