-
06.10.2020|
22:28
Ծանրամարտի կանանց 2009-ի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության ոսկե, արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանը խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծված ռազմական գործողությունների մասին:
-
06.10.2020|
22:27
Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել է անգլիացի ֆիզիկոս Ռոջեր Փենրոուզը, գերմանացի աստղաֆիզիկոս Ռայնհարդ Հենցելը և ամերիկացի աստղագետ Անդրեա Գեզը։ Գիտնականներին մրցանակը շնորհվել է սև խոռոչների ուսումնասիրությունների համար։
-
06.10.2020|
22:26
Թուրքիան ուզում է ակտիվացնել իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
-
06.10.2020|
22:25
Լեհաստանի ԱԳՆ-ն լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի թվի ավելացմանը, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
-
06.10.2020|
22:24
Թուրքիայում գործող «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը» (ASAM) թիրախավորել է հայ-ադրբեջանական զինված բախումների շրջանակում խաղաղության կոչ արած մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին՝ գրում է ermenihaber.am -ը։
-
06.10.2020|
22:23
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում քննադատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի հրահրող հռետորաբանությունը և Անկարային կոչ արել դադարեցնել նման գործողությունները:
-
06.10.2020|
22:22
Միացյալ Թագավորության խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին՝ դատապարտելով Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան՝ համարելով սպառնալիք տարածաշրջանային կայունությանը՝ հայտնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
-
06.10.2020|
22:21
Լեհաստանի Սեյմի պատգամավոր Մարթա Կուբիակը հայտնել է, որ իր մեկ ամսվա աշխատավարձը կուղղվի ղարաբաղյան հակամարտության գոտում հարձակումների ենթարկվող մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն:
-
06.10.2020|
22:20
Իրավիճակն Արցախում շարունակում է կայուն-լարված մնալ։ Պաշտպանութան բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին․ դիրքային որոշակի հաջողություններ ունենք՝ գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
-
06.10.2020|
22:17
Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ տեղեկություններ տարածել, թե, իբր, հայկական զինված ուժերը հրետակոծում են Ադրբեջանի խաղաղ բնակավայրերը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է միջազգային հանրությանն ու սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու իր գործելակերպը։