-
04.10.2020|
13:59
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական բաժնի վարիչի և ԱԳՆ խոսնակի մակարդակով հայտարարված՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը լուսաբանող լրագրողներին ուղղված բացահայտ սպառնալիքներից հետո ադրբեջանական բանակը անցել է հստակ գործողությունների՝ թիրախավորելով տեղական, հայաստանյան և միջազգային լրագրողական խմբերին՝ հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն:
-
04.10.2020|
13:58
Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող ÖVP/Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամ, Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդուն Կուգլերը կոչ է արել դադարեցնել վերջ դնել Թուրքիայի միջամտությանը ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններին:
-
04.10.2020|
13:57
Ադրբեջանական զինված ուժերը երեկվանից ծանր հրթիռային ու ավիացիոն միջոցներով կանոնավոր ու հատուկ թիրախավորում են Ստեփանակերտի հիմնական քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանցավոր նպատակ ունենալով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներին զրկել կենսագործունեության նվազագույն պայմաններից, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
-
04.10.2020|
13:51
Ռուսաստանը կարող է իր խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում տեղակայել միայն Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ՝ RBC-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
04.10.2020|
13:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողությունների զարգացումների մասին:
-
04.10.2020|
13:49
ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Նա առանձազրույց է ունեցել ԱՀ Աժ նախագահ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
-
04.10.2020|
13:48
Երբեմն ինձ թվում է, թե Իլհամ Ալիևին նախագահական պալատում պահում են լիովին մեկուսացված, և նա ընդհանրապես չգիտի, թե ինչ է կատարվում՝ Facebook-ի իր էջում գրել է բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը:
-
04.10.2020|
13:43
Միջազգային հանրությունը լիակատար անզորություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հարցում՝ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին Սերբիայի ազգային կոնվենտի հետ հանդիպման ժամանակ:
-
04.10.2020|
13:42
Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հետագա սրումը շատ բացասական ազդեցություն կունենա ամբողջ Կովկասի տարածաշրջանի վրա՝ Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին:
-
04.10.2020|
13:41
Սիրիան զգուշացնում է Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը՝ ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը փոխանցել է SANA գործակալությունը: