-
03.10.2020|
21:59
Անկարան պատասխանատու է սիրիա-թուրքական սահմանով ահաբեկիչների հեշտ տեղաշարժի համար, իսկ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ գրոհայինների տեղափոխման հաղորդագրությունները պահանջում են միջազգային արձագանք: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:
-
03.10.2020|
21:57
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին վերադառնալ երկխոսության և քայլեր ձեռնարկել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:
-
03.10.2020|
21:52
Վրաստանն արգելել է առանց հատուկ թույլտվության ռազմական նշանակության բեռների փոխադրումը դեպի Հայաստան և Ադրբեջան: Որոշումը կայացրել է Վրաստանի անվտանգության խորհուրդը:
-
03.10.2020|
21:51
Reuters լրատվակլան գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, թե Անկարան սատարում է Ադրբեջանին, որ ովհետև «ճշված երկիր է։
-
03.10.2020|
21:46
Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
03.10.2020|
21:41
«Թեհրանը անթույլատրելի է համարում իր տարածքի ուղղությամբ իրականացված ցանկացած հարձակում, որ կատարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների կողմից», - այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
-
03.10.2020|
21:40
հայտարարել է, թե սոցիալական ցանցերում տարածվել են ասեկոսեներ, որ Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով Ադրբեջան են մեկնում սիրիացի գրոհայիններից կազմված ապօրինի զորախմբեր:
-
03.10.2020|
21:39
Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։
-
03.10.2020|
21:38
«Ղարաբաղի ճանաչման հարց կա մեր օրակարգում, և մենք որոշումը կկայացնենք մի շարք գործոններ հաշվի առնելով», - ասել է Հայաստանի վարչապետը «Ալ Ջազիրա»-ին հարցազրույցում:
-
03.10.2020|
21:36
Այսօր Երուսաղեմում ամենուր Հայաստանին աջակցող պաստառներ են փակցված՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը: