-
03.10.2020|
13:19
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, որ հաջող հեռախոսազրույց է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ, գրում է Reuters-ը։
-
03.10.2020|
13:18
«Ես իր անունը չեմ հիշում, բայց մի բան երբեք չեմ մոռանա։
Ասեց. «Պարոն փոխգնդապետ, զենքիս ռեմենի վրա ընկերոջս արյունն է ու ես վրեժ եմ լուծելու, թուրքը չի անցնելու....»», - գրել է Հովհաննիսյանը։
-
03.10.2020|
13:17
ՀՀ ԱԱԾ-ն բոլոր անհատ քաղաքացիներին և կազմակերպություններին խստորեն զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին բացառել ցանկացած տիպի ու չափերի անօդաչու թռչող սարքերի օդային կիրառումը, որը կարող է տագնապային տպավորություն թողնել հանրության շրջանում:
-
03.10.2020|
13:16
ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրել է լռության ռեժիմ հաստատել Լեռնային Ղարաբաղի պատերազմական գոտում զոհված զինծառայողների մարմինների տարհանման համար:
-
03.10.2020|
13:15
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից հայտնում են. «Հարգելի հայրենակիցներ, կրկին ակնկալում ենք Ձեր աջակցությունը՝ արյան անհրաժեշտ խմբաքանակի ապահովման համար:
-
03.10.2020|
13:13
Խաղաղ կարգավորման մասին լուրջ խոսակցությունները հնարավոր կլինեն, երբ ահաբեկիչներն ու Թուրքիան հեռանան այս տարածաշրջանից՝ իրենց նպատակների հետ միասին՝ France 24-ին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
03.10.2020|
13:12
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ ուրբաթ առավոտյան ստացել է կորոնավիրուսային վարակի թեստի դրական պատասխան, հոսպիտալացվել է Վաշինգտոնի Ուոլտեր Ռիդի ազգային ռազմաբժշկական կենտրոնում:
-
03.10.2020|
13:11
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հրադադար հաստատել Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ հաղորդել են Ալիևի մամուլի ծառայությունից: Զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
-
03.10.2020|
13:10
Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը՝ հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
03.10.2020|
13:05
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 543-ով՝ հասնելով 51925-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: