-
30.09.2020|
21:47
Независимая газета-ն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից ծանր զինատեսակների կիրառմանը: Պարբերականը նշում է, որ կարծես թե հնարավոր չի լինի փոքրամասշտաբ արյունահեղությամբ ավարտել հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում:
-
30.09.2020|
21:46
Այս պատերազմն իր անունն ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր էսկինը:
-
30.09.2020|
21:43
Համայն հայությունը շարունակում է սատարել Արցախին դրամական հանգանակությունների միջոցով։ Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար։
-
30.09.2020|
21:42
Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը` ի պատասխան վրաց-հայկական սահմանի փակ մնալու։ Tert.am-ի հետ զրույցում Ջավախքի բնակչներից մեկն ասաց, որ հումանիտար օգնությունը չեն կարող բեռնատարներով ուղարկել Հայաստան, որովհետև վրաց-հայկական սահմանի Նինոծմինդա անցակետը շարունակում է փակ մնալ։
-
30.09.2020|
21:41
Հայաստանի բանկերի միությունը, ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի՝ սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպմանը քննարկել և որոշել է՝ ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։
-
30.09.2020|
21:39
Մոսկվան հավանություն չի տալիս ԼՂ հակամարտությունում Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
30.09.2020|
21:38
Սովորաբար չեմ սիրում քաղաքական որևէ հայտարարություն անել, քանի որ իմ «աշխատանքն» է համախմբել մարդկանց՝ սեր տարածելով երաժշտության միջոցով:
-
30.09.2020|
21:36
Սիրիացի լրագրող Հուսեյն Ակուշը՝ լուսանկար հրապարակելով՝ Twitter-ի իր էջում գրել է. «Մուհամեդ Շալանն է՝ իմ քաղաքից՝ Ալ Աթարեբից, սպանվել է Ադրբեջանում։
-
30.09.2020|
21:33
Սիրիական «Press jesr» պարբերականը հրապարակել է Հոմսից վիրավոր սիրիացի վարձկանի լուսանկարը՝ հաղորդվում է հրատարակության Twitter-ի էջում, փոխանցում է Infoteka24- ը: Լուսանկարի նկարագրությունում նշված է, որ արվել է Ադրբեջանում:
-
30.09.2020|
21:32
Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողկան գործողությունները։