-
30.09.2020|
16:53
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
-
30.09.2020|
16:52
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր ու չմտածված է համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
-
30.09.2020|
16:51
Հայաստանը չի դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
30.09.2020|
16:50
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը խառը մարտակարգով ռմբաավիացիոն հարվածներ են հասցնում Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ, օգտագործվում են նաև թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր՝ հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը: Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով հակաօդային պաշտպանության միջոցների խոցման տիրույթ։
-
30.09.2020|
16:48
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 458-ով՝ հասնելով 50359-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
30.09.2020|
16:47
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կքննարկվի հոկտեմբերի 1-2-ին ԵՄ գագաթաժողովում: Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է.
-
30.09.2020|
16:45
ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը Թվիթերում գրել է.
-
30.09.2020|
16:33
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները, որոնք սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի:
-
29.09.2020|
23:57
Կորոնավիրուսի պատճառով Շվեդիայում Նոբելյան մրցանակների հանձնաման պաշտոնական և ամենամյա արարողություն տեղի չի ունենա։ Միջոցառման փոխարեն մրցանակակիրների հետ տեասակամարուրջ է անցկացվելու։
-
29.09.2020|
23:55
Հելսինկիի օդանավակայանում սեպտեմբերի 23-ից կորոնավիրուսի «թեստ» են անելու հատուկ վարժեցված շները։ Այս մասին գրում է Euromag.ru կայքը։