-
29.09.2020|
21:18
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն ԵՄ-ին հորդորել է դատապարտել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:
-
29.09.2020|
21:17
Սեպտեմբերի 29-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության և անսասանության համար։
-
29.09.2020|
21:16
«Ռոմայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook-ում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։
-
29.09.2020|
21:15
ՀԱՊԿ քարտուղարությունը սպասում է Հայաստանի դիմումին, որ քննարկի
Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերը թիրախավորելու հարցը:
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ պատրաստվում է կազմակերպությունը քննարկել Ադրբեջանի կողմից ՀՀ խաղաղ բնակավայրերի հրետակոծության խնդիրը:
-
29.09.2020|
21:14
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հունաստան պաշտոնական այցի ընթացքում կքննարկի «հիմնական ռազմական օբյեկտները» Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից հունական Կրետե կղզի տեղափոխելու առաջարկները` որպես Միջերկրական ծովի արևելքում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու Վաշինգտոնի նոր քաղաքականության մաս՝ գրում է The Times-ը:
-
29.09.2020|
21:12
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը։ Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը:
-
29.09.2020|
21:11
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ի վիճակի են օգնել Ադրբեջանին և Հայաստանին հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում՝ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
-
29.09.2020|
21:10
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ:
-
29.09.2020|
21:08
«Արդար Ռուսաստանի» նախագահ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ հրադադարի ռեժիմից և զինադադարից հետո հնարավոր է, որ ռուս խաղաղապահները մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ:
-
29.09.2020|
21:06
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Արցախ՝ հաղորդել է
գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։