-
29.09.2020|
21:03
ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ.
-
29.09.2020|
21:02
Ռուսաստանն ակտիվորեն աշխատում է և ակտիվ կապի մեջ է բոլոր՝ հայկական, ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ՝ ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան դադարեցնելու նպատակով, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
-
29.09.2020|
21:01
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ տեղեկացրել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
-
29.09.2020|
21:00
Ադրբեջանը՝ Թուրքիայի ակտիվ ռազմաքաղաքական աջակցությամբ, Հայաստանի տարածքում ընդլայնում է ռազմական գործողությունների աշխարհագրությունը, թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
29.09.2020|
20:59
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է. «Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:
-
29.09.2020|
20:58
Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Հայկական կողմի համար պահի հրամայականը`
ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է:
-
29.09.2020|
20:56
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է «Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը», հայտնում է ԱԳՆ-ն:
-
29.09.2020|
20:55
ՌԴ Պետդուման այսօր հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, ուր երկու կողմերին կոչ է արվում դադարեցնել կրակը ու պատրաստակամություն է հայտնում իրավիճակի կայունացման համար միջնորդական օգություն ցուցաբերել։
-
29.09.2020|
20:54
«Այս հարցը միայն մեկ լուծում ունի՝ Հայաստանը պետք է հետ քաշվի Ադրբեջանի տարածքներից։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խնդիրը չի լուծվի», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշի հետ այսօր այցելել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմովին։
-
29.09.2020|
20:53
Կրեմլի խոսնակն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը մշտապես կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ղարաբաղյան հակամարտության շուրջ: