-
29.09.2020|
20:52
ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հերթական կոչն է արել ։ Հունաստան այցի ընթացքում Երևանին և Բաքվին հորդորով է դիմել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
-
29.09.2020|
13:39
Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով 4 զոհ կա։
-
29.09.2020|
13:36
Տպավորություն ունեմ, որ Ալիևին այլևս չի հետաքրքրում իր ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի անհամար կորուստը։ Ինքը գնում է վա բանկ, որովհետև եթե որևէ լուրջ ձեռքբերում չունեցավ, դա կլինի ոչ միայն ալիևների 30- ամյա կառավարման, այլև գերդաստանի վերջը։
-
29.09.2020|
13:35
Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով՝ տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը։
-
29.09.2020|
13:34
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ։
-
29.09.2020|
13:33
Իրանի սահմանապահ ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային Հայաստանին և Ադրբեջանին նախազգուշացրել է խուսափել Իրանի սահմանամերձ շրջաններում սխալ նշանառությունից:
-
29.09.2020|
13:32
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքում կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին` Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին մեղադրելով տեղեկությունների իսկությունը խեղաթյուրելու համար:
-
29.09.2020|
13:31
Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի ապաէսկալացիոն գոտում, որտեղ այս տարվա մարտի սկզբից հրադադարի ռեժիմ է գործում, իրավիճակը շարունակում է սրվել:
-
29.09.2020|
13:30
Երկրորդ օրն է՝ հակառակորդը տարբեր զինատեսակներից ռմբակոծում է Հադրութի բնակավայրերը: Վնասվել են ենթակառուցվածքներ, իսկ խաղաղ բնակիչների շրջանում ունենք երեք վիրավոր և տարեց կին է զոհվել՝ ArtsakhTV-ի հետ զրույցում հայտնել էր շրջվարչակազմի ղեկավարը՝ ներկայացնելով պատերազմական դրության երկրորդ օրն ու գնահատելով իրողությունը դրական:
-
29.09.2020|
13:28
Երեկ ԱԽ նիստի վերջին 30 րոպեն անցավ ավտոմեքենաների շչակների ներքո, որ գալիս էր Հանրապետության Հրապարակից, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։