-
29.09.2020|
10:54
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։
-
29.09.2020|
00:54
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, առաջնահերթ համարելով անվտանգության պահպանումը, խորհրդակցելով տարածքային կառավարման մարմինների հետ` որոշվել է, որ սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման։
-
29.09.2020|
00:51
...թե ի պատիվ պաշտպանության նախարարության, պատերազմական գործողությունների այս օրերին ՀՀ ռազմական ղեկավարությունը կարևորել ու հաշվի է առել նախկին ու ներկա բոլոր բարձրաստիճան զինվորականների փոխանցած տեղեկություններն ու նրանց աջակցությունը։
-
29.09.2020|
00:45
Forbes-ը ծավալուն հոդված է հրապարակել Արցախի դեմ Ադրբեջանի կիրառած թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին: Թուրքիան բացահայտ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի սանձազերծած հարձակմանը:
-
29.09.2020|
00:42
Reuters-ը հայտնում է, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Հայաստանի դեմ սրվող պատերազմում:
-
29.09.2020|
00:41
Հայաստանի և Արցախի դեմ 1990-ականներից Ադրբեջանի ծավալած մարտերում այդ երկրի պարտությունների հիմնական պատճառը Foreign Policy-ն համարել է բանակում կոռուպցիան և զինակոչիկների հոգեբանորեն կոտրված լինելը:
-
29.09.2020|
00:40
Հունական «Դեմոկրատիան» թերթը ծավալուն հոդված է հրապարակել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և Թուրքիայի դերի մասին:
-
29.09.2020|
00:39
ԵԺԿ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական ագրեսիայով եւ խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների շրջանում, զոհերով։
-
29.09.2020|
00:39
Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է ռեկորդային ցածր մակարդակի, երբ երկիրը ներքաշվել է ևս մեկ տարածաշրջանային հակամարտության մեջ, այս անգամ՝ Հայաստանի և Ադրբեջանի, թուրքական Ahval թերթին հղումով գրում է eadaily.com-ը։
-
29.09.2020|
00:38
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդհատելով հայրապետական այցը Իտալիայի Հանրապետություն և վերադառնալով հայրենիք, սեպտեմբերի 28-ի առավոտյան հանդիպում ունեցավ հրավիրյալ եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հետ։ Հանդիպումը սկսվեց միասնական աղոթքով և Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։