-
29.09.2020|
00:28
Լիբանանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Ղարաբաղի խնդրի դիվանագիտական լուծում փնտրել՝ ասվում է Լիբանանի ԱԳՆ հայտարարության մեջ:
-
29.09.2020|
00:25
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին և նրանց հանգամանալից ներկայացրել արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով «Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը»:
-
29.09.2020|
00:24
Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում՝ հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
29.09.2020|
00:22
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավասարակշռված հայտարարություններով են հանդես եկել, իսկ Թուրքիան լիիրավ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, Իրանը պահպանում է չեզոք դիրք, այս արձանագրումն ասուլիսի ժամանակ արեց Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը:
-
29.09.2020|
00:21
Այսօր ժամը 17:00-ի տվյալներով ադրբեջանական կողմը կորցրել է 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա և ունի 400-ից ավելի զոհ, հայտարարեց Արցախի ՊՆ փոխնախարար Արթուր Սարգսյանը:
-
29.09.2020|
00:21
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վերսկսված զինված հակամարտության կապակցությամբ, որի ընթացքում «երկու կողմից կան զոհեր և վիրավորներ, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում»։
-
28.09.2020|
21:11
ՀՔԱՎ-ը տեղեկանք է պատրաստել, թե ովքեր են ենթակա զորահավաքին։ Զինվորական ծառայության ներգրավումն իրականացվում է` զորահավաքային զորակոչի միջոցով` պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար – «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետ:
-
26.09.2020|
21:29
Մեծ Բրիտանիան Bill & Melinda Gates Foundation-ի և Wellcome Trust բարեգործական կազմակերպության հետ համատեղ նոր համաճարակները կանխելու գործողությունների միջազգային ծրագիր է մշակել:
-
26.09.2020|
21:28
ԱՄՆ-ի Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ արյան մեջ վիտամին D-ի նորմալ մակարդակ ունեցող կորոնավիրուսային հիվանդների ծանր դեպքերի և մահացության քանակն ավելի քիչ է վիտամին D-ի պակասություն ունեցող հիվանդներից՝ ասվում է PLOS ONE ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Հետազոտողները վերլուծել են արյան մեջ վիտամին D-ի մակարդակի ազդեցությունը վարակի ծանրության և հիվանդությունից մահացության մակարդակի վրա:
-
26.09.2020|
21:27
Արդեն չորրորդ օրն է՝ հայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառով՝ ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։