-
26.09.2020|
21:26
Հայաստանը հայտնվել է բախտորոշ շրջափուլում. իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների առջև։
-
26.09.2020|
21:24
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիրների և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումները և պահանջում անհապաղ դադարեցնել դրանք:
-
26.09.2020|
21:22
Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Մուստաֆա Ադիբը հրաժարական է տվել. «Իմ հրաժարականի պատճառն այն էր, որ քաղաքական դաշինքները չկատարեցին իմ պայմանը. Նրանք չհրաժարվեցին քաղաքականացնել կառավարության ձևավորման գործընթացը», - ասել է Ադիբը:
-
26.09.2020|
21:22
Բելառուսում ուժայինները վերստին տասնյակ ցուցարարների են ձերբակալել, այս անգամ՝ հիմնականում կանանց, որ քայլերթի էին դուրս եկել վիճահարույց ընտրություններով իրեն նախագահ հռչակած Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ։
-
26.09.2020|
21:21
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության միջոցառումների մշակմանը՝ Բաքվում հայտարարել է ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը։
-
26.09.2020|
21:20
Առողջապահության նախարարությունը COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։
-
26.09.2020|
21:19
Սեպտեմբերի 20-26-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 330 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 3000 կրակոց:
-
26.09.2020|
14:34
Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը:
-
26.09.2020|
14:33
Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։
-
26.09.2020|
14:32
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դիմել է Ուկրաինայի իշխանություններին՝ կոչ անելով ակտիվացնել բարեփոխումների գործընթացը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն տրամադրել հենց այդ գործընթացում, այլ ոչ թե զբաղվել բարեգործությամբ: