-
26.09.2020|
14:31
««Ժողովուրդի» տեղեկություններով նախօերին ՀՀ վարչապետ-կառավարություն-մարզպետներ ֆորմատով հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ:
-
26.09.2020|
14:31
Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով՝ հայտարարել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։
-
26.09.2020|
14:28
Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ գալիք հանրահավաքի և ընդդիմության հնարավոր համախմբան նկատմամբ փաշինյանական ֆոբիաների արտահայտումն է, ոչ միայն Հայաստանում մոլեգնող քաղաքական տեռորի հերթական ակտը, այլեւ Արցախի հարցում մեր մեջքի ետևում վարվող դավադիր քաղաքականությունից հանրային ուշադրությունը շեղելու փորձ՝ Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
-
26.09.2020|
14:28
Կեցցե՛ մացոների Հայաստանը: 2010-ի հունվարի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով 2008-ի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Դատավճիռը կայացրեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
-
26.09.2020|
14:26
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքի մոտ հավաքված իր աջակիցներին ասաց, որ կալանքի անօրինական որոշման համար իշխանությունները պատասխան են տալու։
-
26.09.2020|
14:25
Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Որևէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից 4 ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։
-
26.09.2020|
14:24
Խարկովի շրջանում Ուկրաինայի ռազմական ուժերի ինքնաթիռ է կործանվել: Օդանավում եղել է 27 մարդ` անձնակազմի 5 անդամներն ու Ռազմաօդային ուժերի համալսարանի 22 կուրսանտներ, վերջին տվյալներով, 25-ը զոհվել է, երկուսը՝ ստացել ծանր վնասվածքներ:
-
26.09.2020|
14:23
ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, զգուշություն ցուցաբերել և խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ` լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով:
-
26.09.2020|
14:22
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 429-ով՝ հասնելով 49072-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
26.09.2020|
14:22
Հին հայկական ավանդույթով նորից փոթորիկ ենք բարձրացնում մի բաժակ ջրում, որտեղ ոչ ջուր կա, ոչ բաժակ: Կարևորը ՙփոթորիկն՚ է, հետոն հետո կերևա: Ասպարեզ է նետվել նոր բառ՝ ՙկոնֆիդենցիալ՚, որին վերագրվում է ինչ ասես, բայց ոչ բուն իմաստը: