-
24.09.2020|
14:20
Ալեքսանդր Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունից հետո Բելառուսում բողոքի ցույցերը թեժացել են: Հանրահավաքը ցրելուն ի պատասխան ցուցարարները հինգշաբթի և ուրբաթ համազգային գործադուլի կոչ են անում, հայտնում է NEXTA-ի Telegram ալիքը:
-
24.09.2020|
14:19
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «ՀՀ-ի և Եվրահանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որով սահմանվում է ԵՄ ֆինանսավորումը՝ 30 մլն եվրո գումարի չափով, որից 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), 27 մլն՝ երեք հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։
-
24.09.2020|
14:18
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 374-ով՝ հասնելով 48251-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
24.09.2020|
14:17
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 31,9 միլիոնին, մահվան դեպքերի թիվն անցել է 976 000-ը, բուժվել է 22 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոն Հոպկինսի համալսարանի տվյալները:
-
24.09.2020|
14:16
Լիբանանի նախագահ Միշել Աունն ասել է, թե երկիրը կհայտնվի դժոխային վիճակում, եթե քաղաքական ուժերը չկարողանան հնարավորինս արագ կառավարություն կազմել: Նախագահի փոխանցմամբ, կուսակցություններն իրարամերժ դիրքորոշում են որդեգրել և խուսափում են փոխզիջումներից:
-
24.09.2020|
14:15
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին, որ ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
-
24.09.2020|
14:14
Բրեկզիտի հարցով ԵՄ ավագ բանագնաց Միշել Բարնյեն մեկնել է Լոնդոն: Նա ասել է, որ ԵՄ-ն անպայման կփորձի համաձայնության հասնել Բրիտանիայի հետ: «Մենք հանգիստ ենք, զուսպ, իրատես և վճռական»,- նշել է Բարնյեն:
-
23.09.2020|
21:13
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին երկու տարբեր ելույթներում անդրադարձել է Հայաստանին՝ հայտնում է ermenihaber.am-ը։
-
23.09.2020|
21:13
ՍԴ դատավորներն այսօր ՍԴ նախագահ չեն ընտրել։ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին ասաց, որ աշխատակարգային նիստն ընդմիջվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Նիստ կշարունակվի վաղը՝ ժամը 11։00-ից։
-
23.09.2020|
21:12
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն ընդունել է կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտին։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը ողջ այս մղձավանջի ընթացքում սպասարկել է կորոնավիրուսով մեկուսացվածներին։