-
23.09.2020|
13:11
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 210-ով՝ հասնելով 47887-ի, գրանցվել է մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
23.09.2020|
13:10
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 31,6 միլիոնը, մահացածների թիվը մոտենում է 971 000-ին, բուժվել է 21,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:
-
23.09.2020|
13:09
Ֆրանսիայի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հղած տեսաուղերձում կրկին պահանջել է Ռուսաստանից լույս սփռել «Նովիչոկ»-ով Ալեքսեյ Նավալնիին սպանելու փորձի վրա և հավաստիացրել է, որ քիմիական զենքին վերաբերող «կարմիր գծերը» կպահպանվեն: Էմանուել Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան չի հանդուրժի Եվրոպայում կամ Ռուսաստանում քիմիական զենքի կիրառումը:
-
23.09.2020|
13:08
ԵՄ գագաթաժողովը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների և ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված հարցերը, հետաձգվել է մեկ շաբաթով՝ COVID-19-ի պատճառով:
-
23.09.2020|
13:07
Գիշերը Հայաստանի հյուսիսում՝ Աշոցք գյուղից 7 կմ հարավ-արևելք, 2,5 մագնիտուդով երկրաշարժ է եղել, էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 3 բալլ:
-
23.09.2020|
13:07
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները ցույց են տալիս «Ադրբեջանի իշխանությունների շփոթվածության աստիճանը այն պայմաններում, երբ շանտաժի և սպառնալիքների վրա հիմնված Բաքվի վաղեմի ռազմավարությունն ապացուցել է իր սնանկությունը և ամբողջությամբ սպառել է իրեն», ասված է Արցախի ԱԳՆ մեկնաբանության մեջ:
-
23.09.2020|
11:19
Հայ ճանաչված կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-րդ հոբելյանի առթիվ երկու երիտասարդ դաշնակահար ներկայացել են ինքնատիպ ելույթով։
-
23.09.2020|
11:18
Սեպտեմբերի 24-28-ը Երևանում տեղի կունենա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերները հնարավորություն կունենան ունկնդրելու դասական երաժշտության 5 համերգներ, որոնք կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։
-
22.09.2020|
23:21
Մարդու իրավունքների պաշտպանը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։
-
22.09.2020|
22:17
ՀՀ անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը.