22.09.2020|
16:01
Հայաստանի անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում երեկ երեկոյան Զվարթնոց տաճարում կայացավ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, մարզպետները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք: