21.09.2020|
13:48
«ԱԱԾ-ում կան բազմաթիվ պատվախնդիր սպաներ, ովքեր իրենց աշխատանքը կատարում են ի բարօրություն Հայաստան աշխարհի, և բնականաբար, ինչպես բոլոր մնացած կառույցներում, այդ թվում ԱԱԾ-ում կան անձինք, ովքեր բնականոն պրոցեսի ընթացքում պետք է լքեն ծառայության շարքերը», -ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԱԾ-ից լյուստրացիա են պահանջում, հնարավո՞ր է նման գործողություն։ ԱԱԾ տնօրենն ասաց, թե այդ պրոցեսն արդեն սկսել է։