21.09.2020|
13:41
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 121-ով՝ հասնելով 47552-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 29-ով և հասել 42637-ի, իրականացվել է 1633 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 265 241-ի: