20.09.2020|
15:51
Երեկ բանակցել ենք և պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ «Արարատ սննդի կոմբինատ»-ը մեծ ծավալով մթերումներ է կատարելու, իսկ Պռոշյանի գործարանը օրական մթերելու 1,5 տոննա հզորություն ունի, այդ քանակով պատրաստ է՝ ասաց Էկոնոմիկայի նախարարության Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը՝ անդրադառնալով Արմավիրի մարզի գյուղերի բնակիչների կողմից բանջարեղենի մթերումների խնդրով բողոքի ակցիային։