-
19.09.2020|
14:40
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի տասնյակ քաղաքացիների անդամատոմսեր է հանձնել։ Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նկատել է, որ յուրաքանչյուր նոր անդամը նոր ուժ է տալիս քաղաքական միավորին, իսկ այդ առումով «Հայրենիք»-ն ամեն օր է ուժեղանում։
-
19.09.2020|
14:39
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 244-ով՝ հասնելով 47154-ի, գրանցվել է մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
19.09.2020|
14:38
Այսօրվանից Իսրայելը 3 շաբաթով կրկին լոկդաուն հայտարարեց, երկրով մեկ նորից խիստ սահմանափումներ են մտցվել՝ կտրուկ ավելացել են կորոնավիրուսի դեպքերը։ Իսրայելի բնակիչներին տնից 500 մետրից ավելի հեռանալը արգելվում է։ Բացառությունները վերաբերում են աշխատավայրերին, որոնք չեն փակվել։
-
18.09.2020|
22:21
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների՝ աշխատանքից ազատման դիմումներին, նշանակում է, որ նա չի տիրապետում հանրային տրամադրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը։
-
18.09.2020|
22:14
Թուրքիայի իշխանությունները վշտացած են Լիբիայի Ազգային հաշտության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի պաշտոնաթող լինելու պլաններից՝ ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
-
18.09.2020|
22:13
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Թել-Ավիվում պաշտոնապես բացվել է Իսրայելում Հայաստանի դեսպանատունը: Դեսպանատան բացման արարողությանը ներկա է գտնվել Իսրայելի ԱԳՆ-ի «Եվրասիա-2» դեպարտամենտի ղեկավար Իցհակ Կարմել-Կագանը:
-
18.09.2020|
22:13
ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար դիմումներ ստանալ լրատվամիջոցներից և կազմակերպություններից՝ զինված ուժերի զորամասերում հարցազրույցներ և նկարահանումներ իրականացնելու վերաբերյալ։
-
18.09.2020|
22:11
Վրաստանում ավարտվել են «Արժանի գործընկեր 2020» միջազգային զորավարժությունները: Փակման արարողության ժամանակ զինծառայողներին է դիմել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա նշել է, որ «ՆԱՏՕ-ն Վրաստանի հուսալի ու հավատարիմ գործընկերն է»:
-
18.09.2020|
22:10
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։
-
18.09.2020|
22:09
Իշխանությունը, որը ժուժկալության կոչ է անում ժողովրդին, պետք է ամենաժուժկալը լինի: Հեղափոխական իշխանությունն ընդհանրապես պետք է ճգնավորի պես աշխատի՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով վարչապետին սպասարկող ինքնաթիռին, որի դիզայնի համար, ըստ մամուլի հրապարակումների, ծախսվել է 250.000 դոլար: