-
17.09.2020|
21:37
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որ Բեռլինի «Շարիտե» կլինիկայում ապաքինվում է «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումից հետո, առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ տեղեկանում ենք ամերիկյան Ռաթգերս համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Երոֆեևի ֆեյսբուքյան էջից:
-
17.09.2020|
21:36
Հաշվի առնելով Առողջապահության նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Կլինիկայի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը։
-
17.09.2020|
21:29
ԱԺ մանդատը վայր դրած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրել է ուղիղ եթերում բանավեճի: Facebook-ի իր էջում Ջուլֆալակյանը գրել է, որ բանավեճի է հրավիրում, «որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի»:
-
17.09.2020|
21:29
Թվում էր, թե Փաշինյանի որևէ հայտարարություն կամ արարք այլևս չի կարող զարմացնել, հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: «Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։
-
17.09.2020|
21:26
Երևանում սեպտեմբերի 14-ին գարդասիլի պատվաստումից հետո ամբողջական կուրացման ախտանիշով հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ 2003-ին ծնված աղջիկը (անհատական տվյալները չենք հրապարակում՝ հաշվի առնելով նրա անչափահաս լինելը)՝ գրում է «Փաստինֆո»-ն:
-
17.09.2020|
21:25
ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
-
17.09.2020|
21:24
Կորոնավիրուսի վարակակիրներից յուրաքանչյուր յոթերորդը, որոշ երկրներում՝ յուրաքանչյուր երրորդը բուժաշխատող է, վկայում են ԱՀԿ ուսումնասիրությունները։
-
17.09.2020|
14:05
Աժ-ում ՍԴ դատավոր ընտրված Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը խորհրդարանում երդմամբ ստանձնեցին ՍԴ դատավորի պաշտոնը:
-
17.09.2020|
14:04
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը:
-
17.09.2020|
14:03
Անկարայում բանակցություններում Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները մոտեցել են Լիբիայում զինադադարի մասին համաձայնագրին՝ գրում է ՌԻԱ Նովոստին: