-
17.09.2020|
14:00
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն դիմել է Ռուսաստանին ՝ կոչ անելով հարգել Բելառուսի ինքնիշխանությունը: Մեծ Բրիտանիայի ԱԳնախարար Դոմինիկ Ռաաբի հետ բանակցություններից հետո Պոմպեոն նաև ոգեշնչող է անվանել Բելառուսի բողոքի ցույցերը և կոչ է արել իշխանություններին դադարեցնել դաժանությունը ցուցարարների նկատմամբ:
-
17.09.2020|
13:51
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպման և զրույցի մասին: Այս մասին գրում է eadaily.com կայքը:
-
17.09.2020|
13:50
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 30 միլիոնը (ընդհանուր 30 042 776 դեպք),վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 308 000 նոր դեպք՝ գրում է eadaily.com կայքը՝ հղում տալով Worldometers.info առցանց թարմացվող տեղեկատվական կայքի տվյալներին։
-
17.09.2020|
13:49
Առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան և կտեղափոխվեն գործադիր աշխատելու: Այդ որոշումները կայացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում:
-
17.09.2020|
13:47
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Facebook-ում այսօր արված գրառմանը: «Կարծում եմ ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը», - Facebook-ի իր էջում գրել է Ծառուկյանը:
-
17.09.2020|
13:46
Միտումն անհանգստացնող է, և մենք մեր բոլորի և հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս փաստի վրա, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջին երկու օրերին կորոնավիրուսով վարակման թվերի աճին։
-
17.09.2020|
13:45
ՊԵԿ-ում հանդիպում է կայացել հագուստի բեռնափոխադրմամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջին շրջանում հագուստի ներկրման հետ կապված խնդիրները։
-
17.09.2020|
13:44
Եվրամիությունում հասկանում են Թուրքիայի դժվարությունները, բայց արդարացում չեն համարում տարածաշրջանում ագրեսիվ պահվածքի համար, չորեքշաբթի Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
-
17.09.2020|
13:43
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 295-ով՝ հասնելով 46671-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
17.09.2020|
13:43
Աժ-ն մերժեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը: