15.09.2020|
12:53
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 150-ով՝ հասնելով 46119-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 248-ով և հասել 41941-ի, իրականացվել է 2 761 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 243704-ի: