-
14.09.2020|
13:12
ԱՀԿ-ն հրապարակել է աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի վերաբերյալ տվյալներ, նշելով, որ այս ցուցանիշը «ռեկորդային» է դարձել COVID-19 համաճարակի սկզբից ի վեր:
-
14.09.2020|
13:11
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ Թուրքիայի գործողությունները Կովկասում խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը:
-
14.09.2020|
13:10
ԻԻՀ պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու նպատակով մահափորձ է նախապատրաստում Հարավաֆրիկյան Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լանա Մարքսի դեմ, գրում է Politico-ն։
-
14.09.2020|
13:09
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ է ընտրվել Յոսիհիդե Սուգան: Սեպտեմբերի 17-ին նա կփոխարինի պաշտոնաթող վարչապետ Սինձո Աբեին: Օգոստոսի 28-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է առողջական վիճակի վատացման պատճառով պաշտոնաթող լինելու մասին:
-
14.09.2020|
13:09
ԺՀՄԻԳ-ը կապվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ՝ քննարկելու՝ Սահմանադրական դատարանի դատավորների դատական նշանակման ընթացիկ գործընթացը և համաձայնություն է ձեռք բերվել մանրամասն հետևել գործընթացին:
-
14.09.2020|
13:08
«Ես մտածում էի՝ գնալով լավ է լինելու, բայց գնալով ավելի վատ է լինում», - խորհրդարանում նկատեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ ՍԴ դատավորների թեկնածուները հանդիպումներ չեն կազմակերպվել խմբակցության հետ:
-
14.09.2020|
13:07
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը չի մասնակցելու ՍԴ դատավորների ընտրությանը, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
-
14.09.2020|
13:05
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր չվերթները Երևանի հետ: Թռիչքների մասին տեղեկատվությունը հասանելի է չվացուցակում: Մոսկվա-Երևան-Մոսկվա ամենօրյա չվերթները կիրականացվեն հոկտեմբերի 25-ից:
-
14.09.2020|
13:04
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնել է արձակուրդ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ Տիգրան Ավինյանին տրամադրվել է 2018-2019-ի աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020-ի աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020-ի սեպտեմբերի 14-30-ը ներառյալ:
-
14.09.2020|
13:03
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 107-ով՝ հասնելով 45969-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: