-
14.09.2020|
13:02
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 29 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 924 000-ին, ապաքինվել է 19,6 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:
-
13.09.2020|
23:28
Ռուսաստանի ՕԴԶ ստորաբաժանումները կմասնակցեն բելառուսա-ռուսաստանյան «Սլավոնական եղբայրություն – 2020» համատեղ մարտավարական զորավարժություններին Բրեստի մերձակայքում:
-
13.09.2020|
23:27
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գտնում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը Միջերկրական ծովում ածխաջրածինների պաշարների պատճառով ձեռնտու է Հյուսիսատլանտյան դաշինքի հակառակորդներին:
-
13.09.2020|
23:26
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ՝ ֆեյսբուքում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Հանդիպմանը կհաջորդի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,- գրել է նա:
-
13.09.2020|
23:24
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սեպտեմբերի 13-ին հանդիսավորությամբ նշել է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
-
13.09.2020|
23:23
Վլադիմիր Պուտինն ապշած է բելառուսական բողոքների մասշտաբից, բայց չի հավատում, որ ընդդիմությունը կկարողանա փողոցային գործողությունների միջոցով պաշտոնանկել Լուկաշենկոյին: ՌԴ նախագահի տեսակետը Bloomberg-ին են փոխանցել Կրեմլին մոտ կանգնած հինգ աղբյուրներ՝ անանուն մնալու պայմանով:
-
13.09.2020|
23:20
Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի հետ:
-
13.09.2020|
23:19
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքը:
-
13.09.2020|
23:17
Մինսկում այսօր հազարավոր մարդիկ են կրկին փողոց դուրս եկել՝ պահանջելով չեղարկել օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները։ Այսօրվա ակցիան կազմակերպիչները անվանել են «Հերոսների երթ»։
-
13.09.2020|
23:16
Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով Անթալիայի շրջանի ափամերձ գոտի, հաղորդում է Reuters-ը։