13.09.2020|
16:05
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 187-ով՝ հասնելով 45862-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 54-ով և հասել 41659-ի, իրականացվել է 3681 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 238312-ի: