-
08.09.2020|
00:39
«Լիվերպուլն» այդպես էլ ձեռք չի քաշել Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող Տիագո Ալկանտարային իր կազմում ունենալու հեռանկարից։ Անգլիական թիմի համար խնդիրն առաջնային հնչողություն է ստանում հատկապես այն առնչությամբ, որ «Բարսելոնը» մտադիր է գնելու Ժորժինիո Վեյնալդումին։ Իսպանացու տրանսֆերի համար գերմանացիներն ուզում են 30 միլիոն եվրո, անգլիացիները պատրաստ են 20 միլիոնից ոչ ավելի վճարելուն։
-
07.09.2020|
22:36
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները դադարեցնում են ֆիզիկական մասնակցությունը դատական նիստերին՝ մամուլի ասուլիսում ասաց Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբան Տիգրան Եգորյանը:
-
07.09.2020|
22:35
Հայաստանը դարձել է աշխարհում 47-րդ պետությունը, որն ավարտել է ԵԽ-ի՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը («Լանզարոտի կոնվենցիա»)՝ հայտնում է ԵԽ պաշտոնական կայքը: ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը վավերագիրը ի պահ է հանձնել գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիին:
-
07.09.2020|
22:34
Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական բերդ է ի հայտ եկել՝ գրում է ermenihaber.am-ը։ Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը», 1841-ին Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ է անցել։
-
07.09.2020|
22:32
Հունաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի հակամարտության սրումը կդառնա սեպտեմբերի վերջին Եվրախորհրդի նիստի հիմնական թեման, երբ քննարկվեն Անկարայի դեմ պատժամիջոցները՝ տեղեկությունը հաստատել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ հաղորդում է Euractiv-ը:
-
07.09.2020|
22:29
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարել է. «ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում՝ 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ:
-
07.09.2020|
22:28
Ասում են՝ կառավարությունը գույքահարկն ավելացրել ա. գույքահարկն, առաջին հերթին, այս ճանապարհն է դառնալու, Տավուշում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
07.09.2020|
22:26
Իմ առաջարկով նախկին 1 միլիոնը դառնում է 5 միլիոն, իսկ զրպարտության պարագայում 2 միլիոնը բարձրանում է մինչև 10 միլիոն՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով սոցիալական ցանցներում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափին:
-
07.09.2020|
22:25
Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից՝ հայտնել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները, որտեղ օգոստոսի 22-ից նա բուժում է ստանում:
-
07.09.2020|
22:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ: