-
07.09.2020|
12:39
Սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ամուլսարի ճանապարհները փակող հանցավոր խմբավորումը, մոտ 10 հոգով, հավանաբար ոչ սթափ վիճակում, ներխուժել է Ամուլսարի տարածք` հայհոյելով և քարերով հարձակում գործելով «Լիդիանի» պահնորդական ծառայության վրա։
-
07.09.2020|
12:38
Առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) ոլորտում Հայաստանի համար հատկապես կարևոր են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Բելգիայի հետ հարաբերությունները, ամենամեծ թվով ապօրինի ներգաղթյալների հետընդունումը կատարվում է հենց այս երկրներից՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
-
07.09.2020|
12:37
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 62-ով՝ հասնելով 44845-ի, գրանցվել է մահվան 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
07.09.2020|
12:30
Հայաստանյան երկու կամերային երաժշտախմբերի բացօթյա կատարումներով տրվեց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը:
-
06.09.2020|
21:37
Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին: Նամակի պատճառը օրերս անցկացված շախմատի համաշխարհային առաջին օնլայն օլիմպիադան է:
-
06.09.2020|
21:34
Սեպտեմբերի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 3-5 աստիճանով:
-
06.09.2020|
21:33
Բելառուսի Գրոդնո քաղաքում սեպտեմբերի 6-ին բախումներ են սկսվել ցուցարարների ու ոստիկանության հատուկջոկատայինների միջև, ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել, հաղորդում է TUT.BY պարբերականը:
-
06.09.2020|
21:31
Բեռլինը՝ Մոսկվային կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը հետաքննելու համար, միևնույն ժամանակ դիտավորյալ ձգձգում է այդ գործընթացը՝ չպատասխանելով Ռուսաստանի հարցմանը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
-
06.09.2020|
21:24
ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը ցանկանում է դատական կարգով վերականգնել իր խախտված աշխատանքային իրավունքները։ Այս մասին 168.am-ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
-
06.09.2020|
15:53
Թուրքիայի իշխանությունները որոշել են զրահամեքենաներ տեղափոխել Հունաստանի սահման: Դա տեղի է ունենում Անկարայի ու Աթենքի միջև լարվածության աճի ֆոնին՝ գրում է mk.ru-ն: