-
06.09.2020|
15:27
Բեյրութի նավահանգստի աղետալի պայթյունից մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 4-ի երեկոյան, ակտիվիստները 5 000 մոմ են վառել՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։
-
06.09.2020|
15:18
Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարն ասել է, թե ողջունում է Թուրքիայի և Հունաստանի «տեխնիկական բանակցությունների» ՆԱՏՕ-ի նախաձեռնությունը՝ ուղղված Միջերկրականի արևելքում առաջացած տարաձայնությունների հարթեցմանը, բայց Անկարան կպաշտպանի «իր շահերն ու իրավունքները»։
-
06.09.2020|
15:17
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի նոր մրցաշարը: C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրում Հայաստանի ընտրանին Սկոպյեում 1:2 հաշվով զիջեց դաշտի տերերին՝ Հյուսիսային Մակեդոնիայի թիմին: Երեք գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոցների արդյունքում՝ հանդիպման 5-րդ, 38-րդ և հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեներին:
-
05.09.2020|
17:09
«Հայրենիք»-ի շարքերը համալվեցին նոր անդամներով․ այսօր «Հայրենիք» կուսակցության գրասենյակում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ անդամատոմս են ստացել։
-
05.09.2020|
17:08
Գյումրիում հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարկտից առավել տուժած ընտանիքները բնակարաններ են ստացել: Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանը։
-
05.09.2020|
15:08
Բելառուսի հեռուստատեսությունը հրապարակել է Բեռլին-Վարշավա հեռախոսազրույցը, որն իբր որսացել էին Բելառուսի հետախուզական ծառայությունները, ինչպես ազդարարել էր նախագահ Լուկաշենկոն:
-
05.09.2020|
15:07
«Հրապարակը» գրում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին զարմացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խորհուրդը՝ կառավարության ներսում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործածման վերաբերյալ:
-
05.09.2020|
15:06
«Հրապարակը» գրում է, որ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկանալով նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի ծննդյան արարողության մասին, ոստիկանությանը հրահանգել է արտակարգ իրավիճակի կանոնների պահպանումը ստուգել: Սարոյանը ծննդյան 52-ամյակը նշելիս է եղել Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղի պապական տանը:
-
05.09.2020|
15:06
Թուրքիայի ԱԳՆ-ն Հունաստանի հետ երկխոսության վերաբերյալ հայտարարություն է արել: ՄԻնչ այդ ՆԱՏՕ-ն կողմերին կոչ էր արել Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածությունը թուլացնելու նպատակով անմիջապես երկխոսություն սկսել։
-
05.09.2020|
15:05
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է հիստերիայի մեջ։ Չավուշօղլուի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը «հիստերիայի մեջ է ընկել» լիբիական և սիրիական հակամարտությունների զարգացման, Միջերկրական ծովի արևելյան սահմանների շուրջ վեճի պատճառով, գրում է Daily Sabah-ը։