-
04.09.2020|
20:51
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ ԲՀԿ-ն չի առաջնորդվում սեփական քաղաքական օրակարգով, այլ որոշակի քաղաքական որոշակի ուժերի ազդեցության տակ է։
-
04.09.2020|
20:50
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը. ««Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցն այսօր հայտարարել է, ԲՀԿ-ն ինչպես 2015-ին, այնպես էլ հիմա գտնվում է տարբեր ուժերի ազդեցության տակ:
-
04.09.2020|
20:49
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայի համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին:
-
04.09.2020|
20:48
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդի անդամներն ու մարզային կառույցների ղեկավարները, հայնում են կուսակցության լրատվական ծառայությունից:
-
04.09.2020|
20:47
Աժ-ն 70 կողմ, 19 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
-
04.09.2020|
20:47
Այս պահին 1127 անձ ունի գործող դիվանագիտական անձնագիր՝ Lurer.com-ի հարցմանն ի պատասխան հայտնում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետը։
-
04.09.2020|
20:46
Կորոնավիրուսով վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին գտնվում է հիվանդանոցում: Բժիշկներն ասել են, որ կան երկկողմ թոքաբորբի նախնական նշաններ, սակայն այս պահին մեծ վտանգ չկա:
-
04.09.2020|
20:44
ԱՀԿ-ի մասնագետների համոզմամբ, կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները հնարավոր կլինեն 2021-ի կեսերին: Անհրաժեշտ է համոզվել, որ պատվաստանյութն արդյունավետ է և անվտանգ, որի համար փորձարկումներ են պետք:
-
04.09.2020|
20:44
Հունաստանը Թուրքիային կոչ է անում վերջ տալ սադրանքներին
-
04.09.2020|
17:52
Սեպտեմբերի 5-ին, ժամը 20։30 բոլորովին նոր հարթակում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում համերգով հանդես կգան Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան) և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սեդրակ Երկանյան):