-
02.09.2020|
12:40
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Արցախի Անկախության օրվա առթիվ։
-
02.09.2020|
12:39
Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 2-ին, կինոյում ներդրման համար «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» հատուկ մրցանակը կշնորհվի բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնին:
-
02.09.2020|
12:38
Երևանի քաղաքապետարանը 150 մլն դրամ կուղղի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը՝ Ֆեյսբուքում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
-
02.09.2020|
12:37
Ավստրիայում ձերբակալել են ենթադրյալ թուրք լրտեսի, որը հետևել է Թուրքիայի նախագահ Էրդողանի քննադատներին՝ հայտարարել է ՆԳ նախարար Կառլ Նեհամերը:
-
02.09.2020|
12:36
Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 197 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 075-ի:
-
02.09.2020|
12:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է. «1991-ի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»:
-
02.09.2020|
12:35
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե իրականությանը չեն համապատասխանում լուրերը, որ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։
-
02.09.2020|
12:34
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ՝ Արցախում, Մայր հայրենիքում և Սփյուռքում,
Շնորհավորում եմ բոլորիդ համահայկական տոնի՝ Արցախի անկախության օրվա առթիվ:
-
02.09.2020|
12:33
Սիրելի հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կարևորագույն այս օրվա՝ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ազատ և անկախ Արցախն այլևս 29 տարի իրականություն է:
-
02.09.2020|
12:32
Արցախի անկախության հռչակումը սեփական իրավունքների, անվտանգ ապրելու համար նվիրական հաղթանակի արտացոլումն է։