-
02.09.2020|
12:23
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր բոլոր քույրերին ու եղբայրներին:
-
02.09.2020|
12:22
Երեկ ուշ երեկոյան Մինսկի կենտրոնում հարյուրավոր կանայք խաղաղ բողոքի ցույց անցկացրեցին: Անվտանգության ուժերը բերման էին ենթարկել տասնյակ ուսանողների, որ հավաքվել էին՝ հետևելով ուսումնական տարվա առաջին օրը դասադուլ հայտարարելու ընդդիմության կոչին:
-
01.09.2020|
21:21
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսին: Դավիթ Տոնոյանը ողջունել է դեսպանին պաշտպանության նախարարություն առաջին այցելության կապակցությամբ և շնորհավորել ռազմական կցորդին Հայաստանում առաքելությունն ստանձնելու առթիվ։
-
01.09.2020|
21:20
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Բարանովիչի քաղաք և շփվել այնտեղ հավաքված կանանց հետ, հայտնում է rbc.ru կայքը։ Զրույցի ժամանակ կանանցից մեկը Լուկաշենկոյին հանդիմանել է ընդամենը 5 տարով ընտրվելու համար և պահանջել, որ 10 կամ 15 տարի նախագահի։
-
01.09.2020|
21:19
Եվրահանձնաժողովը կոչ է արել Անկարային զերծ մնալ լարվածությունը խորացնելուց և նստել երկխոսության՝ գրում է ermenihaber.am-ը։ Արտահայտելով իր մտահոգությունը Թուրքիայի քայլերի կապակցությամբ՝ ԵՄ-ն հայտարարել է, որ լարվածությունը պետք է հանգուցալուծում ստանա միայն խաղաղ ճանապարհով։
-
01.09.2020|
21:19
Անհայտ անձն Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղակայված առանձնատներ, կացարաններ և ալրաղաց է հրկիզել՝ հայտնում է Արցախի Քննչական կոմիտեն:
-
01.09.2020|
21:18
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում հայտարարել է, որ «Թուրքիայի իրավունքների ոտնահարման փորձերը Միջերկրական ծովում անարդար են, Թուրքիային փորձում են սահմանափակել»:
-
01.09.2020|
21:17
Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը կարգավորվի՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
01.09.2020|
21:16
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
-
01.09.2020|
21:15
Սեպտեմբերի 1-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առչնվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: