31.07.2020|
22:36
ԱԱԾ-ն, կարևորելով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով կանխարգելել որոշ շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը, տեղեկացնում է՝ ՀՀ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվել՝ Ծառայությունում ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) նախկին ծառայողին նշանակելու հանգամանքները պարզելու նպատակով, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «ԱԱԾ մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018-ի հուլիսի 18-ի հրամանով Ծառայությունում պաշտոնի է նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին: