-
31.07.2020|
22:33
Չեմ բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի, և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
-
31.07.2020|
22:32
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 10 աշխատակցի: Ըստ տեղեկությունների, անկախ կոնկրետ այս ազատումների պատճառներից, ընդհանուր առմամբ վարչապետի համբերության բաժակը լցվել է գրասենյակի անարդյունավետ գործունեության հետ կապված:
-
31.07.2020|
22:31
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 17,3 միլիոնին, մահացել է 673 000 մարդ, ապաքինվել է 10,1 միլիոնը: Վիրուսը շարունակում է տարածվել աշխարհում:
-
31.07.2020|
22:30
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 354-ով՝ հասնելով 38 550-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
31.07.2020|
22:29
Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:
-
31.07.2020|
21:25
Qualcomm ընկերությունը ներկայացրել է սմարթֆոններն արագորեն լիցքավորող նոր սարք: Այս մասին տեղեկացնում է korrespondet.net կայքը՝ հղում անելով ընկերության տարածած հաղորդագրությանը:
-
31.07.2020|
21:24
Թանկարժեք ավտոմեքենաներ արտարդորղ իտալական Lamborghini ընկերությունը նոր սպորտքար է թողարկել՝ Lamborghini Essenza SCV12-ը: Այս մասին գրում է Car Buzz պարբերականն ու ավելացնում՝ մեքենան մինչև այժմ ներկայացված սպորտքարերից ամենազիլն է:
-
31.07.2020|
21:22
Թաիլանդական Լոմբուրի քաղաքում բնակիչները կատասրաֆիկ իրավիճակի հետ են բախվել: Քաղաքում, որտեղ 70 հազար մարդ է բնակվում, կապիկների թիվը մոտ 90 հազարի է հասել: Այս մասին գրում է New York Times պարբերականը:
-
31.07.2020|
21:21
Հարավային Կորեայի գիտնականները բզեզի տեսակ են հայտնաբերել, որ ունակ է պլաստիկ ուտել և մարսել այն: Այս մասին տեղեկացնում է American Society For Microbiology պարբերականը:
-
31.07.2020|
21:20
Ֆրանսիայի մի շարք քաղաքաներից հետո այժմ էլ Մարսելի քաղաքային իշխանություններն են որոշել դադարեցնել կրկեսի աշխատանքները: