-
30.07.2020|
22:39
Բելառուսի Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Ռուսաստանի Wagner PMC- ի վարձկանները, որ ձերբակալվել են հուլիսի 29-ին Մինսկի մերձակայքում, կասկածվում են զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ:
-
30.07.2020|
22:38
ՌԴ իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար՝ ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
-
30.07.2020|
22:37
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն անդրադարձել է Հայաստանի հետ սահմանագոտում ասդրբեջանա-թուրքական լայնամասշտաբ զորավարժություններին:
-
30.07.2020|
22:36
Երևանի Կասյան փողոցի գյուղմթերքի շուկայի փակման որոշման դեմ կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող գյուղացիների մոտ ոչ ոք չիջավ: Տեղեկությունը ցուցարարներին փոխանցեցին ոստիկանները:
-
30.07.2020|
22:36
Հայաստանում զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։
-
30.07.2020|
22:35
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռոմանոս Պետրոսյանին շրջակա միջավայրի նախարար նշանակելու հրամանագիրը։
-
30.07.2020|
22:32
Երկու դատավոր է առաջադրել իր թեկնածությունը Դատավորների ընդհանուր ժողովին՝ ՍԴ դատավորի թափուր տեղի համար։ Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանի փոխանցմամբ՝ ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածությունը առաջադրելու մասին դիմումներից մեկը ստացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանից, մյուսը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանից։ Հուլիսի 31-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը, որտեղ էլ կընտրվի նրանց թեկնածուն։
-
30.07.2020|
22:31
The Washington Post-ը քննադատել է Ադրբեջանի նախագահին` որակելով անզուսպ բռնապետ, որի գործողությունները սեփական ընդդիմախոսների դեմ մտահոգիչ պետք է լինեն բոլորի համար:
-
30.07.2020|
22:30
Նյու Յորքի ֆոնդային բորսայում այսօրվա սակարկությունները մեկնարկել են բոլոր առաջատար ինդեքսների կտրուկ անկմամբ։
-
30.07.2020|
22:29
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով՝ Դոնբասում իրավիճակի կարգավորման գծով եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայից այսուհետ ներկայացնելու է առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը։