Հայաստանի զինված ուժերը ուշադիր հետևելու են Ադրբեջանում վաղը մեկնարկող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին՝ «Ազատությանն» ասել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Ռուսաստանցիների կեսը սատարում է Խաբարովսկում սկսված ցույցերը՝ նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ազատազրկման դեմ՝ ըստ «Լևադա» կենտրոնի ուսումնասիրության։ Հարցման մասնակիցների 45 տոկոսը դրական է վերաբերում Հեռավոր արևելքում արդեն երկու շաբաթ շարունակվող բողոքի ցույցերին, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը։
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատը» հայտարարում է, թե իրավապահները ձերբակալել են կուսակցության ևս երկու ակտիվիստների, խուզարկել են կուսակցության նախագահության անդամներից մեկի տունը։
ԱՄՆ-ը և ԵՄ-ն կոչ են արել Թուրքիային ազատ արձակել գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային, որ 1000-րդ օրն է բանտում՝ 2016-ի հեղաշրջման փորձին աջակցելու և լրտեսելու մեղադրանքներով։
ԵՄ արտաքին հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը անհանգստություն է հայտնել Բելառուսում նախագահական ընտրություններից առաջ ձերբակալությունների, խաղաղ ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիրների հետապնդումների կապակցությամբ։
Եվրոպական երկրները պատրաստվում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին և քննարկում են նոր սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը, մինչ միլիոնավոր մարդիկ, գտնվելով արձակուրդում, ճանապարհորդում են Եվրոպայով, գրում է The Guardian թերթը:
Axios» լրատվական գործակալությունը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը անակնկալ և չհայտարարված այցով ժամանել է Իսրայել։ Նևատիմ ավիաբազայում նա հանդիպել է վարչապետ Նեթանյահուի հետ, որն այդ պահին գտնվում էր երկրի հարավում՝ Իսրայելի ՌՕ ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում...