-
27.07.2020|
23:19
Հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` Արցախը շարունակում է հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից ասված է Հայաստանի Ազգային անվտանգության նոր ռազմավարության վերաբերյալ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունում:
-
27.07.2020|
23:18
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է լիազոր մարմիններին շահումով խաղերի ու խաղատների մասին, և վիճակախաղերի մասին օրենքներին համապատասխան արգելել ինտերնետային շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը հանրապետության տարածքում: Այս մասին հայտնեց Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ ուղիղ հեռարձակման ժամանակ:
-
27.07.2020|
23:16
Հուլիսի 25-ին տեղի է ունեցել «Կորոնավիրուսային համավարակ - քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը, որը կազմակերպել է Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկ-մասնագետների միության (AAHPO) ևՀայ-Ամերիկյան Բժշկական Միությանֆինանսական աջակցությամբ։
-
27.07.2020|
16:23
Բյուրականի աստղադիտարանը կշարունակի մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) և ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի միջև կնքված պայմանագիրը ուժի մեջ կլինի 5 տարի։
-
27.07.2020|
13:23
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 73-ով՝ հասնելով 37 390-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
27.07.2020|
13:22
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին, մարտի 18-ից նախաձեռնեց «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավը, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված էր առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։
-
27.07.2020|
13:21
ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը 3 հիմնական նահանգներում առաջ է անցել Հանրապետական կուսակցության թեկնածու, նախագահ Դոնալդ Թրամփից, վկայում են CNN- ի հարցման արդյունքները։
-
27.07.2020|
13:20
«Ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին:
Չափորոշիչների վերաբերյալ կեղծիքների մասին` վաղը
‼️Գնահատման ու թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ 2020 ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ:
-
27.07.2020|
13:19
ԱՄՆ-ում գործող Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, ԱՄՆ կառավարությունից հավելյալ 472 մլն դոլար է ստացել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ստեղծմանն աջակցելու նպատակով:
-
27.07.2020|
13:18
Մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը՝ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ն: