-
24.07.2020|
21:12
ՌԴ նախագահն Անվտանգության խորհրդի նիստում կրկին քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ընդգծելով՝ դա շատ զգայուն հարց է Ռուսաստանի համար։
-
24.07.2020|
21:11
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հանդիպում է ունեցել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ։ Նրանք քննարկել են համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրը։
-
24.07.2020|
21:11
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը «Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է և ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի ղեկավարության՝ երկու ժողովուրդների միջև առանց աշխարհագրական սահմանափակման թշնամության հրահրման հռետորաբանության և քաղաքականության մեջ»:
-
24.07.2020|
21:05
«Առաջին լրատվական»-ը 2020 թվականի հուլիսի 21-ին կրկին անդրադարձել է ինձ և իմ ընտանիքին՝ հրապարակելով հերթական ապատեղեկատվությունը։
-
24.07.2020|
18:48
Ճանապարհաշինության ոլորտի պատասխանատուները հանդիպում են ունեցել Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում շինարարություն իրականացնող կապալառու կազմակերպությունների‚ տեխնիկական հսկողություն կատարող ընկերության թիմի անդամների‚ նախագծող կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Մ6 ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների առաջընթացը‚ առկա խնդիրներն ու դրանց հրատապ լուծման ուղղությունները։
-
24.07.2020|
16:31
«Գրականություն» առարկայի՝ հատկապես ավագ դպրոցին վերաբերող չափորոշիչներն ու ծրագրերը անընդունելի են հետևյալ նկատառումներով․
-
24.07.2020|
14:21
Կադրային փոփոխություններ են կատարվել «Միացյալ մեքենաշինական գործարաններ» ՀԲԸ-ում: Տնօրենների խորհուրդը 2020թ. հուլիսի 22-ին հաստատել է «Միացյալ մեքենաշինական գործարաններ /ՄՄԳ/» ՀԲԸ-ում նոր նշանակումները: Այս մասին գրում է 168.am-ը, հղում անելով www.metalinfo.ru կայքին:
-
24.07.2020|
14:21
Ըստ WAFA գործակալության, Պաղեստինի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են երկխոսություն սկսել Իսրայելի հետ, եթե Իսրայելի կառավարությունը հրաժարվի Պաղեստինի տարածքները բռնակցելու միակողմանի ծրագրից:
-
24.07.2020|
14:20
Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Մոսկվայում ադրբեջանցիներն սկսել են հարձակվել հայերի վրա։
-
24.07.2020|
14:20
«Փաստի» տեղեկություններով, իշխանամերձ իրավաբաններն ու սահմանադրագետները այս օրերին վերսկսել են ինտենսիվ քննարկումներ սահմանադրական փոփոխությունների մասով։