Վրաստանի իշխանությունները որոշել են թույլատրել երկիր մուտք գործել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիներին, բայց միայն ուղիղ ավիաչվերթներով՝ հայտարարել է Վրաստանի վարչապետի խոսնակ Իրակլի Չիկովանին:
Պարետի նոր որոշմամբ՝ քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել։
ՀՀ սպառողական շուկայում 2020-ի առաջին կիսամյակում՝ 2019-ի համեմատ, գրանցվել է 0․5 % գնաճ, վերջին մեկ տարվա կտրվածքով՝ 2020 թ. հունիսին` 2019 թ. հունիսի համեմատ, ապրանքների գները միջինում աճել են 1.7 %-ով՝ըստ Վիճակագրական կոմիտեի «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2020-ի հունվար-հունիսին» հրապարակումից։
ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնելու պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ԼՀԿ խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը:
Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ- ԵՄ համափարփակ և ընդլայնված գործընկերային համագործակցության համաձայնագիրը, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
Հարցը պետք է քննարկվի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով նախագահի առաջարկին՝ ՍԴ երեք անդամներին նշանակելու լիազորությունը տալ նախագահին, որպեսզի հակակշիռների մեխանիզմներ լինեն:
Չինաստանը պատրաստ է միանալ միջուկային սպառազինությունների հարցով բանակցություններին, եթե ԱՄՆ-ն կրճատի իր միջուկային զինանոցը մինչև Չինաստանի մակարդակը, հայտարարել է ԱԳՆ ՝ սպառազինությունների հսկողության դեպարտամենտի տնօրեն Ֆու Ցուն:
Axios» լրատվական գործակալությունը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը անակնկալ և չհայտարարված այցով ժամանել է Իսրայել։ Նևատիմ ավիաբազայում նա հանդիպել է վարչապետ Նեթանյահուի հետ, որն այդ պահին գտնվում էր երկրի հարավում՝ Իսրայելի ՌՕ ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում...