Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, ՀՀ կառավարության և Զառիթափ խոշորացված համայնքի համաֆինանսավորմամբ՝ ընդհանուր շուրջ 16 մլն. դրամով վերակառուցել է Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի ջրաղբյուրը և խմելու ջրագիծը:
Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 2-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նա ջերմորեն շնորհավորել է Լուկաշենկոյին հուլիսի 3-ին նշվող ազգային տոնի՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ երկրի իշխանությունները ստիպված են վերադառնալ սահմանափակումների պրակտիկային՝ կորոնավիրուսով հիվանդների թվի աճի պատճառով:
Մենք աջակցում ենք պաղեստինցիների՝ ազգային համաձայնության ոգով Իսրայելի բռնակցման քաղաքականության դեմ հանդես գալու նախաձեռնությանը: Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Իսրայելի կողմից միջազգային իրավունքն անտեսող բռնակցման փորձերն օրինական չեն:
Հարգելի՛ հայրենակիցներ, վերջերս Հայաստանում տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների արհեստական սրացում, որոնք մեր երկրում ակտիվորեն իրագործվում են հակահայկական և հակապետական ուժերի ակտիվ ջանքերով: Այդ ուժերի վերջնական նպատակակետն է մեր երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի խզումը:
«Կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր 51 հարց, որից 46-ը՝ չզեկուցվող կամ գաղտնի։ Կառավարության անդամներից ոմանք առաջարկություններով հանդես եկան՝ որոշ հարցեր դարձնել զեկուցվող։ Սակայն երեկվա նիստի օրակարգի մոտ 90 տոկոսը չզեկուցվող հարցեր էին։ Սա է դեմոկրատիայի ցուցիչը՝ թե գործող կառավարությունը որքանով բաց ու թափանցիկ է անցկացնում նիստերը։
Axios» լրատվական գործակալությունը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը անակնկալ և չհայտարարված այցով ժամանել է Իսրայել։ Նևատիմ ավիաբազայում նա հանդիպել է վարչապետ Նեթանյահուի հետ, որն այդ պահին գտնվում էր երկրի հարավում՝ Իսրայելի ՌՕ ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում...