-
02.07.2020|
22:58
Չնայած ՍԴ դատավորների հարցում դեռ մեծ անորոշություններ կան, սակայն իշխանություններն ինտենսիվ «քասթինգ» են իրականացնում: Բայց այս հարցում իշխանության ներսում այնքան էլ ամեն ինչ հարթ ու անցնցում չի անցնում։
-
02.07.2020|
22:56
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը միաձայն ընդունել է օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել՝ ընդդեմ չինացի ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ կապված Պեկինի կողմից Հոնկոնգի ինքնավարության սահմանափակման հետ՝ հայտնում է Բլումբերգը:
-
02.07.2020|
22:56
Կրեմլում գոհ են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներից և դրանք հաղթական են համարում՝ ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ըստ էության, դե ֆակտո նախագահ Պուտինի նկատմամբ վստահության մասին փաստող հաղթական հանրաքվե է կայացել»,- ասել է Պեսկովը:
-
02.07.2020|
22:55
Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ ապակառուցողական են, այսպես թե այնպես դատապարտված են ձախողման՝ հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
-
02.07.2020|
22:54
Խոսենք մի քիչ թվերից։ Ժողովո՛ւրդ ջան, հիշում եք չէ՞ հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, երբ պարզ և բաց ֆորմատով հայտարարվեց, որ Հայաստանի տնտեսությունը փաստացի պայթել է՝ ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
-
02.07.2020|
22:53
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ հաշվի առելով համավարակը։ Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ առարկեց՝ նշելով, թե դատարանում կան հնարավոր բոլոր պայմանները՝ շարունակելու դատական նիստը։
-
02.07.2020|
22:53
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքել է ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու դիմումին։
-
02.07.2020|
22:50
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապաքինվել է կորոնավիրուսից՝ հաղորդել է Նազարբաևի մամուլի խոսնակ Այդոս Ուիկբայը։
-
02.07.2020|
22:50
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շնորհավորում եմ Ձեզ՝ ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ
-
02.07.2020|
22:49
ԵՄ-ն կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին հետաքննել սահմանադրական հանրաքվեի ժամանակ թույլ տրված խախտումների մասին տեղեկությունները՝ Բրյուսելում հայտարարել է ԵՄ խոսնակ Փիթեր Ստանոն։