-
01.07.2020|
21:49
Ի պատասխան Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը:
-
01.07.2020|
21:48
Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ զինված ուժերի տարածքային ստորաբաժանումներում և հանրապետական հավաքակայանում զորակոչային աշխատանքներն ընթանում են խստորեն պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով՝ հայտնում են ՊՆ -ից։
-
01.07.2020|
21:47
Բելառուսը դժգոհ է, որ Ռուսաստանը չի կատարում գազի հարցով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հայտարարել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն:
-
01.07.2020|
21:45
Հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին և 8-ին ՀՀ-ում տեղի կունենան բուհերի ընդունելության քննությունները, պարետատան նիստից հետո ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նկատեց, որ գործելու է 47 քննական կետրոն, որոնցից 17-ը՝ Երևանում։
-
01.07.2020|
21:44
Մեր երկրում առողջապահական հզորությունները շարունակվում են ծավալվել, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
01.07.2020|
21:43
ԵՄ Խորհրդի նախագահությունը հուլիսի սկզբից Խորվաթիայից անցել է Գերմանիային և տևելու է 6 ամիս, իսկ 2021-ի հունվարի 1-ին փոխանցվելու է Պորտուգալիային:
-
01.07.2020|
21:43
ՌԴ ԿԸՀ-ն քվեարկությունը դեռ չավարտված սկսել է հրապարակել հանրաքվեի նախնական արդյունքները: Մոտ մեկ ժամ առաջվա տվյալներով՝ մաշկվել է արձանագրությունների 2,7 տոկոսը, փոփոխությունների օգտին քվեարկել է ռուսաստանցիների 70 տոկոսը, դեմ՝ 29 տոկոսը:
-
01.07.2020|
21:42
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմնա «Ռոմա»-ում մինչև ընթացիկ մրցաշարի ավարտը, իտալական ակումբը հայտարարել է, թե պայմանավորվել են «Արսենալ»-ի հետ երկարաձգել նրա վարձակալության պայմանագիրը։
-
01.07.2020|
21:41
Ղազախստանի կառավարությունը պատրաստվում է հուլիսի 5-ից երկշաբաթյա կարանտին մտցնել՝ կորոնավիրուսի աճող տեմպը զսպելու համար, հայտարարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա չի բացառել, որ ժամկետը կարող է երկարաձգվել։
-
01.07.2020|
21:40
Ռուսաստանի քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ակտիվիտսները բողոքի ցույցեր են անցկացնում սահմանադրական
հանրաքվեի դեմ, որով նախագահության նախորդ ժամկետները կզրոյացվեն՝ հնարավորություն տալով Վլադիմիր Պուտինին Կրեմլում մնալ մինչև 2036-ը։