30.06.2020|
13:27
Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ,
Տեղեկացա վերջերս կորոնավիրուսից Ձեր ապաքինման մասին և ուրախ եմ, որ Դուք և Ձեր ընտանիքն առողջ եք: Այսօր Ֆրանսիայի, ինչպես նաև Հայաստանի առջև առողջապահական, տնտեսական և սոցիալական առումով ծառացել են խոշոր մարտահրավերներ: Ճգնաժամը չպետք է մեզ ստիպի ընկրկել: Ընդհակառակը, համավարակը պետք է համագործակցության եզակի առիթ հանդիսանա՝ պայքարելու համաճարակի և հետևանքների դեմ: