29.06.2020|
22:18
Ղեկավարելով ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով, Հաշվեքննիչ պալատի համար սահմանված օբյեկտիվության, քաղաքական չեզոքության, հրապարակայնության, ինչպես նաև թափանցիկության սկզբունքներով, հայտարարում եմ`
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը 2020 թվականի հունիսի 25-ին, ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստի ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ իր ելույթում հնչեցրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի և ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի հասցեին իրականությանը չհամապատասխանող գնահատականներ և արտահայտություններ, որոնք վայել չեն պատգամավորին։