25.06.2020|
22:18
Մեր դաշտ որևէ գնդակ չի նետվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով երկու դիմում կա ՍԴ-ում: Եվ հիմա Քոչարյանի փաստաբանական թիմն իր դիմումը հետ է վերցնում: Նախ, դա սխալ քայլ է, քանի որ դիմումումն ամեն դեպքում քննվելու է, և կարևոր էր, որ իրենց դիմումը մնար: Մենք նույնպես կարծում ենք, որ այդ գործով որոշում պետք է լինի», - ասաց նա: