-
24.06.2020|
22:47
ԱԺ-ում պատգամավորների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը երեքն է, 1 հաստատված դեպք կա նաև աշխատակազմում՝ ասել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը:
-
24.06.2020|
22:46
Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության նոր փուլով կհատկացվի գրեթե 7,5 մլն դոլար:
-
24.06.2020|
22:45
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերը, թե Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում կայացած Հաղթանակի շքերթից անմիջապես հետո մեկնել է Մինսկ:
-
24.06.2020|
22:45
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը հունիսի 24-ին հեռակապով հանդիպում ունեցավ Եվրոպայի երկրների Հայոց եկեղեցու թեմակալ առաջնորդների, հայրապետական պատվիրակների և առաջնորդական տեղապահների հետ։
-
24.06.2020|
22:44
Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշով շրջանցել է ԱՄՆ-ին, որ աշխարհում առաջատարն է «Քովիդ-19»-ով վարակման և հիվանդությունից մահացության տվյալներով: Worldometers.info կայքի տվյալներով՝ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշն ԱՄՆ-ի համար 7328, Հայաստանի համար՝ 7329:
-
24.06.2020|
22:43
ՍԴ 7 դատավորներ համատեղ հայտարարություն են տարածել. «Սահմանադրական դատարանի ներքոստորագրյալ դատավորներս խիստ մտահոգված ենք Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնց վերաբերյալ դիրքորոշումներ են արտահայտել հայաստանյան և միջազգային կառույցները։ Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։
-
24.06.2020|
22:42
ՍԴ-ն տեղեկացրել է. «Ի պատասխան ապատեղեկատվություն պարունակող որոշ լուրերի՝ հայտնում ենք, որ «Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի առնչությամբ այսօր աշխատակարգային նիստ տեղի չի ունեցել և դատաքննության օր չի փոփոխվել, այս մասին տեղեկատվություն է տարածել ՍԴ աշխատակազմը»:
-
24.06.2020|
22:42
«Չէ, ես արդեն հրաժարվում եմ հասկանալ, թե ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում իշխանությունը, երբ այս ահավոր սոցիալական իրավիճակի ժամանակ քննարկում է գույքահարկի բեռը քաղաքացիները մոտ ավելացնելու դրույթները», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
-
24.06.2020|
22:40
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը բաց է համագործակցության համար միջազգային օրակարգի առավել հրատապ հարցերում, ներառյալ՝ անվտանգության հուսալի միասնական համակարգի ստեղծումը:
-
24.06.2020|
22:40
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր ստեղծման օրից խոսում է քաղաքական դաշտում արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվելու մասին՝ երկրորդ պլան մղելով անձերը։ Մենք միշտ եղել ենք ու կլինենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրենքի և իրավունքի գերակայության առաջամարտիկները։