24.06.2020|
14:15
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն՝ Արմեն Սարգսյանն ստորագրել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու, «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու օրենքների փաթեթը, «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: