-
22.06.2020|
23:26
Կա նոր լուր. դեքսամետազոն դեղամիջոցը հնարավոր է արդեն օգտագործել Հայաստանում։ Դեղամիջոցն օգնում է կորոնավիրուսի բուժման պրոցեսում, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի բժշկական թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը։
-
22.06.2020|
23:25
Այս մեկուկես տարվա ընթացքում ՍԴ-ն ունեցել է ինքնուրույն վերափոխվելու հնարավորություն, սակայն, ցավոք, դա տեղի չի ունեցել: Ավելին՝ տեղի են ունեցել անընդունելի զարգացումներ՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
-
22.06.2020|
23:12
Սահմանադրական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսի հուլիսի 7-ին:
-
22.06.2020|
23:12
«Երեկ երեկոյից կորոնավիրուսով վարակված տանը սպասող քաղաքացի այլևս չկա»՝ պարետատան նիստից հետո հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
-
22.06.2020|
23:11
Ջասթին Բիբերը, Շակիրան, «Քոլդփլեյ» խումբը հունիսի 27-ին Բրյուսելում կմասնակցեն բարեգործական համերգին, որին կհաջորդի կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցների հանգանակությունը: Միջազգային դոնորների մասնակցությամբ համաժողովը կանցնի Եվրամիության գործադիր մարմնի և Global Citizen հանրային շարժման հովանու ներքո:
-
22.06.2020|
23:10
Ռուսաստանը հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի հայտարարությունները:
-
22.06.2020|
23:08
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կոչ է արել Հայաստանի իշխանություններին երկրում սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու գործում առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներով և 2015-ի Սահմանադրության համապատասխան հոդվածների մեղմ կիրարկման միջոցով, Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան։
-
22.06.2020|
23:06
«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված նախագիծն Աժ-ն ընդունեց 88 կողմ ձայնով` առանց դեմ և ձեռնպահ ձայների: ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել:
-
22.06.2020|
23:03
Այսօր խորհրդարանական մեծամասնությունը կրկին տարերքի մեջ էր։ Սահամանդրական փոփոխությունների նախագիծը երկու ընթերցմամբ ու միաձայն ընդունեցին՝ խախտելով հենց այդ սահմանադրությունը։
-
22.06.2020|
18:48
Ավարտվել են Արարատի մարզում գտնվող Տ-2-38-Այգեզարդ 2.1 կմ երկարությամբ ճանապարհի վերականգնման աշխատանքները։ Այգեզարդի բնակիչները համոզված են, որ այսուհետև իրենց կենցաղն ու ապրելակերպն ավելի բարեկեցիկ կդառնան‚ և վերականգնված ճանապարհը դրական ազդեցություն կունենա համայնքի զարգացման համար։