22.06.2020|
14:29
Արդարադատության նախարարությունը 2020-ի մայիսի 13-ին հայտարարել էր, որ Վենետիկի հանձնաժողովին առաջադրել է 3 իրավական հարց, որոնք վերաբերում են՝ 2015-ի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված ՍԴ նոր մոդելի իրագործմանը, ՍԴ-ի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով, հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։